«Թեժ Լեռ» հանգստյան տունը հրավիրում է բոլորին միասին դիմավորելու 2020 թվականը և անցկացնելու անմոռանալի ձմեռային հանգիստ մեզ մոտ:
Մենք նախապատրաստել ենք ամեն ինչ, որպեսզի Ձեր ամանորյա հանգիստը լինի իսկապես հիշարժան և հաճելի ակնթարթներով լեցուն: Ամանորյա հեքիաթային մթնոլորտը, հետաքրքիր ժամանցը մեծահասակների և երեխաների համար, բարեհամբույր սպասարկումը, հարմարավետ սենյակները և, իհարկե, Լոռվա ձյունածածկ բնությունը հնարավորություն կտան Ձեզ կտրվել առօրյա հոգսերից և հիանալի ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ:
«Թեժ Լեռ» հանգստյան Ամանորյա փաթեթը ներառում է
31.12.2019թ. – Ամանորյա շոու ծրագիր` կենդանի երաժշտություն, հրավառություն, Ձմեռ պապ, խաղեր և մրցույթներ,անակնկալներ երեխաների համար
01.01.2020թ. – Նախաճաշ, Տոնական ընթրիք, DJ, մանկական միջոցառում
02.01.2020թ. – Ազգագրական օր՝ նախաճաշ և խաշ, հայկական տարազներով ֆոտոսեսիա, ղափամայի պատրաստման վարպետաց դաս, ընթրիք
03.01.2020թ. – Նախաճաշ, ընթրիք, մանկական միջոցառում, գինու հյուրասիրություն խարույկի շուրջ
04.01.2020թ. – Նախաճաշ, ընթրիք, երաժշտական երեկո
05.01.2020թ. – Նախաճաշ, Սուրբ Ծննդյան տոնական ընթրիք
06.01.2020թ. – Նախաճաշ
Փաթեթի արժեքը ըստ սենյակների ներկայացված է ստորև
Սենյակի տեսակը | Անձանց քանակ սենյակում |
Փաթեթի արժեքը/ ՀՀ դրամ |
---|---|---|
Ստանդարտ | 2 | 430,000 |
Դելյուքս | 2 | 530,000 |
Սուիթ | 2 | 630,000 |
Դուպլեքս ապարտամենտ | 4 | 970,000 |
Քոթեջ | 6 | 1,130,000 |
Լրացուցիչ մահճակալ * | 95,000 |
* Լրացուցիչ մահճակալը մինչև 6 տարեկան երեխաների համար անվճար է:
Լրացուցիչ մահճակալ մինչեւ 6 տարեկան երկու երեխաների համար՝ 60.000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ մահճակալ 6-12 տարեկան 1 երեխայի համար՝ 60.000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալ 12 տարեկանից բարձր անձանց համար՝ 95․000 ՀՀ դրամ
Համաձայն «Թեժ Լեռ» հանգստյան տան կանոնների՝ ամանորյա փաթեթը համարվում է հաստատված՝ հյուրի կողմից փաթեթի արժեքի 30%-ի չափով կանխավճար կատարելուց հետո, իսկ փաթեթի արժեքի ամբողջական վճարումը պետք է կատարվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։
Ամանորյա փաթեթի ամրագրումը չեղյալ հայտարարելու պայմաններ.
-
Ամրագրումն առանց տուգանքի կիրառման հնարավոր է չեղյալ հայտարարել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը:
-
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք՝ կատարված կանխավճարի չափով։
- Սույն թվականի դեկտեմբերի 15-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղյալ հայտարարելու դեպքում գանձվում է տուգանք՝ փաթեթի ողջ արժեքի չափով: