Դիրքը
Թեժ Լեռ հանգստյան տունը գտնվում է Դիլիջանից դեպի Վանաձոր տանող ճանապարհի 24-րդ կիլոմետրի վրա և հեշտ հասանելի է երկու քաղաքներից: Այս ճանապարհը անցնելուն պես դուք կհայտնվեք դրախտային մի վայրում, որը ստեղծվել է բնության գրկում իսկական հանգիստը գնահատողների համար:
Թեժ Լեռ հանգստյան տունն ունի բացառիկ դիրք, ինչը հնարավորություն կտա Ձեզ բացահայտելու Հայաստանի հյուսիսային հատվածի բնական և պատմական բազմաթիվ գանձեր: Այստեղից հեշտությամբ կարելի է այցելել Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Գոշավանք եկեղեցական համալիրները, ինչպես նաև պատմամշակութային այլ տեսարժան վայրեր, որոնք գտնվում են միայն 30 – 60 րոպե հեռավորության վրա ավտոմեքենայով:
Հանգստյան տան տեղակայությունն իդեալական է նաև նրանց համար, ովքեր գերադասում են արկածներ փնտրել շրջակա անտառներում, զբոսնել Աղստև գետի երկայնքով կամ նվաճել հայտնի Թեժ Լեռ սարի բարձունքները: