«Թեժ լեռ» հանգստյան տուն
«Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է երկհարկանի 6 շինություններից: Ընդհանուր առմամբ կա 32 համար, այդ թվում՝ ստանդարտ, դելյուքս,սյութ սենյակներ, դուպլեքս ապարտամենտներ և 1 երկհարկանի քոթեջ: Բոլոր համարներն, անկախ կարգից, ունեն առանձին սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով, ինչպես նաև գեղեցիկ ձևավորված են:
Հանգստյան տանը կա նաև 2 կոնֆերանս-դահլիճ` նախատեսված 50 և 150 հոգու համար:
Սնունդը
«Թեժ լեռ» հանգստյան տունը հատկանշական հյուրասիրությամբ սպասում է յուրաքանչյուր այցելուի: Ճաշարանի գեղեցիկ ձևավորված երկու ընդարձակ սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ կերակրատեսակներ: Գործում է նաև բացօթյա բար-սրճարան:
Ժամանցը
«Թեժ լեռում» իր հանգիստն անցկացնող ամեն այցելու հնարավորություն ունի խաղալու սեղանի թենիս, վոլեյբոլ, լողալու բացօթյա մեծ լողավազանում, օգտվելու շարունակաբար համալրվող փոքր գրադարանից: Երեխաների համար այգում տեղադրված են սղարան, ճոճանակներ, տնակներ: Կա նաև փոքրիկ շատրվան, արհեստական ջրհոր, սայլ` խոտի դեզով. այս և այն ամենը, ինչ կտեսնեք տարածքում, մեր դիզայներական հնարքներն են, որոնք ամբողջացնում են ընդհանուր պատկերը: